X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վիրաբույժները տղամարդուն փոխպատվաստել են նրա ձեռքին աճեցված ականջը


* 31-03-2017, 13:36 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 812 անգամ


Վիրաբույժները տղամարդուն փոխպատվաստել են նրա ձեռքին աճեցված ականջըTert.am: Չինական Սիան քաղաքում վիրաբույժներն արտասովոր վիրահատություն են իրականացրել` տղամարդուն փոխպատվաստելով նրա ձեռքին աճեցված ականջը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն` Ցզի ազգանունով տղամարդն իր ականջը կորցրել է ավելի քան մեկ տարի առաջ` ավտովթարի հետևանքով:

Սիան քաղաքի Xi'an Jiaotong University համալսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են տղամարդու նախաբազկի վրա: Այդ նպատակով բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաև` 3D տպիչ:

Նշվում է, որ 7 ժամ տևած վիրահատությունն իրականացրել է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ:

Չնայած վիրահատական միջամտության բարդությանը` գործընթացը բարեհաջող է անցել, և տղամարդու վիճակը կայուն է:

Սպասվում է, որ օրգանն ամբողջապես կգործի երկու շաբաթվա ընթացքում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2017 (260)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS