X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը 3.600 եվրո կվճարի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով


* 30-03-2017, 16:00 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 986 անգամ


Հայաստանը 3.600 եվրո կվճարի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործովTert.am: Հայաստանը 3.600 եվրո կվճարի Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանին «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Հայաստանի Հանրապետության դեմ բողոքն Ավանես Ավաքեմյանը ներկայացրել է 2009 թվականին՝ Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն: Հայցվորը, մասնավորապես, պնդել է, որ իշխանությունները չեն իրագործել իր օգտին կայացված վերջնական վճիռները: Գործը վերաբերում է պարտքի վճարման հետ կապված անհատների միջև վեճին, որը չկարգավորվելու դեպքում այն պետք է իրագործեին դատական կատարածուները:

2005, 2007 և 2008 թվականներին դատարանի կայացրած վճիռները, որոնք դրական են եղել հայցվորի համար, չեն իրագործվել 2007 թվականի հոկտեմբերի 24-ից 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում է, որ դատական վճիռների չիրագործումը տևել է չորս տարի և երեք ամիս: Կառավարությունը չի տրամադրել փաստարկ այդ հետաձգումն արդարացնելու համար: Այդ պատճառով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները, մի քանի տարի շարունակ չձեռնարկելով վերջնական վճիռներն իրագործելու համար անհրաժեշտ քայլեր, խախտել են մարդու իրավունքների հռչակագրի վեցերորդ հոդվածը, ինչպես նաև հռչակագրի համար 1 արձանագրության առաջին հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը:

Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել նաև մարդու իրավունքների հռչակագրի 13-րդ հոդվածի խախտում, քանի որ նա չի ունեցել ներքին իրավական պաշտպանության միջոց՝ արագացնելու կատարողական վարույթը կամ ստանալու փոխհատուցում այդ վարույթի հետաձգման պատճառով առաջացած վնասների համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS