X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի աշխատակիցը սանին լողացրել է եռման ջրով


* 30-03-2017, 13:27 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1478 անգամ


Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի աշխատակիցը սանին լողացրել է եռման ջրովTert.am: «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի» աշխատակցուհին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձին եռման ջրով է լողացրել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներ է ստացել: Մեղադրական եզրակացությունը հայտնի է: Նշված գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Աննա Մաթևոսյանին:

Թերեզա Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Ձորակ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում», նույն կենտրոնի սան Սոնա Հ.-ին լողացնելիս, դրսևորելով անփութություն` չստուգելով ջրի ջերմաստիճանը, ջրի ցնցուղը պահել է վերջինիս վրա, որի հետևանքով եռման ջուրն այրել է նրա մարմինը` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Թերեզա Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Կենտրոնի աշխատակցուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS