X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կադրային փոփոխություններ Հարկադիր կատարման ծառայությունում


* 22-03-2017, 11:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 874 անգամ


Կադրային փոփոխություններ Հարկադիր կատարման ծառայությունումՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

Ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Բաբոյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին: Մեկ այլ հրամանով Շիրակի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդուարդ Կարախանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետի պաշտոնին:

Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արտակ Հանեսյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Արոյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS