X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննարկվեցին «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Գյումրի հատվածի շինարարության վերսկսմանն առնչվող հարցեր


* 21-03-2017, 17:28 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1045 անգամ


Քննարկվեցին «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Գյումրի հատվածի շինարարության վերսկսմանն առնչվող հարցերՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ մարտի 21-ին այցելեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության աշխատանքային բազա: Այստեղ նախարարը և դեսպանը հանդիպում ունեցան ընկերության ղեկավար Վեն Սիաոյի հետ:

«Սինոհիդրո Քորփորեյշն»-ը իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Հիմնանորոգման ընթացքում նախատեսվում է ճանապարհի արդիականացում և լայնացում` երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող ճանապարհը կունենա չորս գոտի և երկու երթևեկելի ուղի:

Կապալառու ընկերության ղեկավարը նախարարին ներկայացրեց եղանակի բարելավման հետ վերսկսվող շինարարական աշխատանքների պլանը, առանձնացրեց այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է շտկել շինարարության մեկնարկից առաջ:

Քննարկվեցին հողահատկացումներին, բետոնափռման, շինարարական աշխատանքներին, որակի վերահսկողության մեխանիզմներին վերաբերող հարցեր: Նախարարը նշեց, որ ցանկացած տիպի խնդիր առաջանալու դեպքում կարող են ամենօրյա քննարկումներ ունենալ նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ և համատեղ լուծումներ գտնել:

Նախարարը կարևորեց բարձր որակով ճանապարհի կառուցումը և հույս հայտնեց, որ ընկերությունը հետ չի մնա պայմանագրով սահմանված ժամկետներից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանն «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարությանը առաջարկեց մինչև մարտ ամսվա ավարտը ներկայացնել առաջիկա գործողությունների ամփոփ ծրագիրը:




ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS