X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում հայ եղբայրները հրազենային վիրավորում են ստացել տաքսիների բիզնեսում մրցակիցների կողմից


* 16-03-2017, 15:06 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1621 անգամ


Մոսկվայում հայ եղբայրները հրազենային վիրավորում են ստացել տաքսիների բիզնեսում մրցակիցների կողմիցTert.am: Մոսկվայի Սոլնցևո թաղամասում կրակոցներով է ավարտվել մասնավոր և օրինական տաքսիստների միջև մարտի 14-ին տեղի ունեցած վիճաբանությունը: Արդյունքում՝ մասնավոր տաքսիստներից մեկը վիրավորվել է գլխից, իսկ մյուսը՝ մեջքից և ոտքից:

Ինչպես հայտնում է kp.ru-ն, երկու հայ եղբայրները նրանցից մեծին՝ 36-ամյա Հրաչիկին (անունները փոխված են) պատկանող «Ժիգուլի» մակնիշի մեքենայով մոտեցել են վիճաբանության վայրին:

Հրաչիկը զբաղվել է մասնավոր տաքսի ծառայությամբ, այդ գործում նրան օգնել է 28-ամյա փոքր եղբայրը՝ Վարդանը: Երբ նա ավտոմեքենան կայանել է ավտոբուսային կանգառի մոտակայքում, մեքենայի մոտ կանգնել է քաղաքային տաքսին, որից դուրս են եկել երկու տղամարդ: Նրանք, բացելով «Ժիգուլիի» դուռը, նստել են հետևի նստատեղին: Նրանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակը, այն դրել Հրաչիկի գլխին և հրամայել նրան գնալ մոտակա բակերից մեկը: Երբ ավտոմեքենան ժամանել է նշանակետ, Վարդանը, գիտակցելով, որ դարձել է տաքսու բիզնեսի մրցակիցների վիճաբանությունների մասնակից, փորձել է կտրուկ շարժումով հեռացնել ատրճանակը եղբորից, բայց ավտոմեքենա նստած անձը հասցրել է սեղմել ձգանը և փամփուշտը դիպել է հենց Հրաչիկի գլխին: Վարդանը դուրս է եկել ավտոմեքենայից և նույնպես ստացել հրազենային վիրավորում՝ մեջքի և ոտքի շրջանում:

Դրանից հետո հանցագործները դուրս են եկել ավտոմեքենայից և փախուստի դիմել: Դեպքի վայր են ժամանել թաղամասի բնակիչները, որոնք լսել են կրակոցների ձայները: Քաղաքացիները «շտապօգնություն» են կանչել: Հրաչիկը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նրա եղբայրը՝ հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանության» հոդվածով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (402)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS