X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայկական արտադրության «Զանգի» հավելվածը «Mobile World Congress»-ին ներկայացրել է մի շարք նորություններ


* 28-02-2017, 16:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 923 անգամ


Հայկական արտադրության «Զանգի» հավելվածը «Mobile World Congress»-ին ներկայացրել է մի շարք նորություններԲարսելոնայում ընթանում է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ցուցահանդեսը` «Mobile World Congress»-ը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսում իր տաղավարն ունի նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին:

Ինչպես հաղորդում են ընկերության ներկայացուցիչները, երեկվանից մեծ հետաքրքրություն է նկատվում տաղավարի նկատմամբ, ինչը ենթադրում է առաջիկայում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնում, ընկերության ճանաչելիության բարձրացում։

«Զանգի»-ի տաղավարում ներկայացված են ընկերության ամենաթարմ նորությունները: Թողարկվել է «Զանգի»-ի վեբ տարբերակը, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միևնույն հաշիվն (accout) օգտագործել ոչ միայն սմարթֆոնից ու պլանշետից, այլև համակարգչի դիտարկչից: Մյուս նորությունը «Զանգի»-ի «desktop» հավելվածն է: Հասանելի է դարձել նաև «group chat»-ի հնարավորությունը:



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (184)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS