X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վառվել է Տյառնընդառաջի կրակը


* 13-02-2017, 17:39 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: Հեղինե Մանուկյան | Դիտվել է 2624 անգամ


Վառվել է Տյառնընդառաջի կրակըՎարդանանց հրապարակում վառվել է Տյառնընդառաջի կրակը: Հայ Առաքելական Եկեղեցին այն տոնում է ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, ավանդույթի համաձայն, այն համարվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվել են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:

Տեառնընդառաջի պատարագից հետո հայ առաքելական եկեղեցիներում տեղի է ունեցել նորապսակների օրհնության կարգ: Իսկ տոնի առիթով եկեղեցիներում մատուցվել է սբ. պատարագ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS