Սաֆարովի Հունգարիա հետվերադարձի պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ն այս տարի հնարավոր է որոշում կայացնի. փաստաբան
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սաֆարովի Հունգարիա հետվերադարձի պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ն այս տարի հնարավոր է որոշում կայացնի. փաստաբան


* 13-02-2017, 10:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 582 անգամ


Սաֆարովի Հունգարիա հետվերադարձի պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ն այս տարի հնարավոր է որոշում կայացնի. փաստաբանՄարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է որպես պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով, ինչն արդեն դրական տեղաշարժ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մարգարյանի հարազատներին ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը:

«Մենք պահանջել ենք, որ Հունգարիայի որոշումն անվավեր ճանաչվի, և Սաֆարովը հետ վերադարձվի Հունգարիա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին որևէ նյութական պահանջ չի ներկայացվել: Ակնկալվում է, որ այս տարի մեր պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կլինի»,-ասել է փաստաբանը, հավելելով, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը:

Նազելի Վարդանյանը նաև հավելել է, որ 2016 թվականի հունվարի 12-ին Եվրադատարանը երեքական հարցադրում է ուղղել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին, որոնց կողմերը պատասխանել են:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերեն լեզվի դասընթացի Բուդապեշտում: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել է Մարգարյանին՝ կացնով: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:

2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել: Նրան շնորհվել է 8 տարվա աշխատավարձ և բնակարան, ինչպես նաև բարձրացվել է նրա ծառայողական աստիճանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (259)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS