X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարալիկում վթարի ենթարկվածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են


* 11-02-2017, 12:16 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 2217 անգամ


Մարալիկում վթարի ենթարկվածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում ենՓետրվարի 10-ին, ժամը 18:00-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել M1 միջպետական ավտոճանապարհին՝ Մարալիկ քաղաքի չինական թաղամասի մոտակայքում: Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ, միմյանց են բախվել «Opel Vectra» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Գյումրի» բժշական կենտրոն: Բժիշկները տուժածներ՝ 1959 թվականին ծնված, Գայանե Ա.-ի, 1985 թվականի ծնված Շողիկ Մ.-ի, 1974 թվականին ծնված Շուշան Կ.-ի և 1962 թվականին ծնված Վաչագան Ա.-ի մոտ ախտորոշել են ազդրերի փակ բեկորային կոտրվածքներ, տրավմատիկ շոկ, ճակատային և դեմքի շրջանի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գյումրու բժշկական կենտրոնում հիվանդներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Տուժածներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, մյուս երեքը ստացիոնար բուժում շարունակում են ստանալ վնասվածքաբանական և վերակենդանացման բաժանմունքներում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, մահվան վտանգ չկա: Բոլոր տուժածները Երևան քաղաքի բնակիչներ են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS