X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՕՊ-ը 21 տարեկան է


* 23-01-2017, 17:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Նազելի Էլբակյան | Դիտվել է 671 անգամ


ՀՕՊ-ը 21 տարեկան էՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում կործանիչների օդաչուները և ինժեներա-տեխնիկական կազմը նշել են հակաօդային պաշտպանության ավիացիայի կազմավորման 21-րդ տարեդարձը։ 1996 թ. հոկտեմբերի 25-ին հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատարի հրամանով՝ հունվարի 22-ը հայտարարվել է Հակաօդային պաշտպանության զորքերի ավիացիայի տոն: Հարավային ռազմական օկրուգի միավորման անձնակազմի մեծ մասը 1-ին և 2-րդ կարգի օդաչուներ են։ Երիտասարդ օդաչուները ստուգարքներ և նորմատիվներ կհանձնեն 3-րդ կարգ ստանալու համար: Կործանիչ ավիացիայի սպառազինության մեջ գտնվող ՄիԳ-29 ինքնաթիռները պաշտպանում են Ռուսաստանի հարավային սահմաններն Անդրկովկասում: Դրանք ի զորու են կասեցնել թևավոր հրթիռներ կրող ինքնաթիռները մինչև հրթիռների արձակման գոտի հասնելը։ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան հերթապահում է ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ ՌԴ-ն և Հայաստանը 2010 թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողությունը մինչև 2044 թվականը։ Արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել բազայի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS