X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուս դեսպանին սպանած թուրք ոստիկանի մարմինը դիահերձարանից ոչ ոք այդպես էլ չի տարել


* 12-01-2017, 13:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1029 անգամ


Ռուս դեսպանին սպանած թուրք ոստիկանի մարմինը դիահերձարանից ոչ ոք այդպես էլ չի տարելTert.am: ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին Անկարայում սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշին կհուղարկավորեն ընդհանուր գերեզմանատանը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Ալթընթաշի հուղարկավորմամբ կզբաղվեն Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցները:

Կառլովին սպանած 22-ամյա Ալթընթաշի մարմինը դիահերձարանից ոչ ոք այդպես էլ չի տարել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը` Անկարայում հայտարարել էին, որ եթե որոշակի ժամանակահատվածում Ալթընթաշի ազգականներից որևէ մեկը չհայտնվի՝ նրան կթաղեն ընդհանուր գերեզմանոցում:

Հիշեցնենք, որ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը:

Ալթընթաշը սպանությունից առաջ նախ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, այնուհետև արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS