X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ունենալ նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն՝ հանձնարարությամբ


* 12-01-2017, 13:03 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 264 անգամ


Ունենալ նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն՝ հանձնարարությամբPanorama.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ հանձնարարականներ է տվել:

Մասնավորապես, վարչապետը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն ունենալ:

«Ելնելով դրանից՝ կարևորենք տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի էներգետիկ և էլեկտրաէներգայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Երկրորդ՝ պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաև հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

«Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է ունենանք հստակ ծրագիր՝ հասկանալու, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու և այդ առումով պետք է ունենանք հստակ ծրագիր, թե ինչպես ենք գնալու առաջ»,-ասել է Կարեն Կարապետյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2017 (125)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
սեպտեմբեր 2016 (276)
օգօոստոս 2016 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS