X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սկրինինգային ծրագրի իրականացում քրեակատարողական հիմնարկներում


* 12-01-2017, 11:25 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 276 անգամ


Սկրինինգային ծրագրի իրականացում քրեակատարողական հիմնարկներում2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած սկրինինգային հետազոտությունները շարունակվում են։ Բնակչության ռիսկային խմբերում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիրը բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից:

ՀՀ առողջապահության և ՀՀ արդարադատության նախարարների համատեղ հրամանով սկրինինգային հետազոտություններում ընդգրկվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող 30-ից 68 տարեկան 1,143 դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Ծրագրում ընդգրկվել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները: Այս հիմնարկներում բժշկական սպասարկումն ապահովել են «Նուբարաշեն», «Արշակունյաց», Վանաձորի թիվ 5, Վաղարշապատի պոլիկլինիկաները, «Աբովյանի», «Հրազդանի», «Արթիկի», «Գորիսի» բժշկական կենտրոնները և «Կոշի» բժշկական ամբուլատորիան:

Արդյունքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 2,315 հետազոտություն, որից գլյուկոմետրիա՝ 1,133, տոնոմետրիա՝ 1,142, և Պապ թեստի հետազոտություն՝ 40:

Սկրինինգային այս հետազոտությունների արդյունքում արյան զարկերակային ճնշման շեղում հայտնաբերվել է 15,2%-ի մոտ (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ արյան գլյուկոզի մակարդակի շեղում` 20,3%-ի մոտ (6.1մմոլ/լ և ավելի)։ Հետազոտված 40 կանանցից միայն 1-ի մոտ արձանագրվել է բջջաբանական շեղումներ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սահմանված տարիքային խմբերից բացի շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման սկրինինգային հետազոտություններ իրականացվել են 18-35 տարեկան ևս 153 անձի շրջանում։ Արդյունքում 3.9%-ի մոտ հայտնաբերվել է արյան զարկերակային ճնշման շեղում (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ 13.7%-ի մոտ` արյան գլյուկոզի մակարդակի շեղում (6.1մմոլ/լ և ավելի):

Սկրինինգային հետազոտությունների արդյունքում հայտնաբերված բոլոր շեղումները կենթարկվեն հետագա ճշգրտման։ Հիվանդության ախտորոշման հաստատման դեպքում այդ անձինք կվերցվեն բժշկական անհրաժեշտ հսկողության տակ:



ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (153)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS