X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է


* 12-01-2017, 11:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1120 անգամ


Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն էTert.am: Այսօր` հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը Գյումրիում:

Այսօր ևս Ավետիսյանների հարազատները, ինչպես 2016-ին հունվարի 12-ին կբացեն Ավետիսյանների փակ տան դռները, կանցկացնեն մոմավառություն:

Հիշեցնենք, որ հայ հասարակությունը ցնցվեց, երբ Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան գտնվող ընտանիքի բոլոր 6 անդամները։ Իսկ սվինի հարվածներ ստացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը օրեր անց մահացավ հիվանդանոցում:

Դեպքից մեկ օր անց ՀՀ իրավապահները հայտնեցին, հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ` փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը :

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Պերմյակովի ձերբակալությունն ուղեկցվեց Գյումրիում զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

Նախորդ տարվա օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը` դատապարտելով նրան ցմահ ազատազրկման:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ընդդեմ ՌԴ քաղհայց ներկայացրեցին դատարան 450 հազար եվրոյի փոխհատուցման պահանջով, ինչը, սակայն, մերժվեց դատարանի կողմից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2017 (209)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS