X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանը համաձայության է եկել «Գազպրոմի» հետ և արտոնություն ստացել՝ Հայաստան մատակարարվող գազի հարցում


* 11-01-2017, 14:30 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 425 անգամ


Վրաստանը համաձայության է եկել «Գազպրոմի» հետ և արտոնություն ստացել՝ Հայաստան մատակարարվող գազի հարցումTert.am: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկում «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ Հայաստան Վրաստանի տարածքով գազամատակարարման և Վրաստան գազի մատակարարումների պայմանների վերաբերյալ մանրամասներ է հայտնել:

Rustavi2.com-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետն ասել է, որ Վրաստանը համաձայնել է, որ Վրաստանից Հայաստանի գազի տարանցման համար Ռուսաստանը գումար վճարի հումքի փոխարեն: Ի լրումն՝ Վրաստանը 1000 խմ գազը 215 դոլարի փոխարեն կգնի 185 դոլարով:

«Հնարավոր է սեզոնային դժվարություններ լինեն, և Վրաստանին անհրաժեշտ լինի գազի լրացուցիչ ծավալ։ Այդ դեպքում Վրաստանը Ռուսաստանից գազ կներկրի 215 դոլարի փոխարեն 185 դոլարով»,-«Իմեդի» ՀԸ-ի փոխանցմամբ՝ ասել է Կալաձեն:

Կողմերն ամփոփում են բանակցությունների արդյունքները, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կկնքվի համաձայնագիրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Մինսկ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ռուսաստանը ցանկանում էր Վրաստանի տարածքով գազի տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում էր պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով գազի տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին: Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2017 (200)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
սեպտեմբեր 2016 (276)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS