X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին


* 5-01-2017, 14:45 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2987 անգամ


«Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներինPanorama.am: Այս օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները թակում են բնակիչների դռները, ներկայացնում նախորդ ամսվա բնակիչների սպառած գազի դիմաց ընդհանուր հաշիվը և տեղեկացնում, որ գազի սակագինը «մոտ ութ դրամով» նվազել է։

Հիշեցնենք՝ գազի սակագինը նվազեցնելու մասին որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել էր դեռ նախորդ տարի նոյեմբերի 25-ին՝ բավարարելով «Գազպրոմ Արմենիա»-ի նոյեմբերի 1-ին կներկայացրած հայտը։

Ըստ ՀԾԿՀ որոշման սակագների բաշխումը կկատարվի ըստ սոցիալական ու բիզնես խմբերի՝ ներկայումս տարբերակվող 2 սպառողական խմբերի փոխարեն սահմանելով 5-ը։

Առաջին խմբում ընդգրկված կլինեն սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի 1 խորանարդ մետրի արժեքը կլինի 100 դրամ։

Երկրորդ խմբում կներառվեն այն քաղաքացիները, որոնք ամսական սպառում են մինչև 10 հազար խորանարդ մետր:

Նրանք նախկին 146.7 դրամի փոխարեն հունվարի 1-ից կվճարեն 139 դրամ։

Երրորդ խմբում ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցողներն են. նախկին 137 դրամի փոխարեն 1 խորանարդ մետրի արժեքը նրանց համար կսահմանվի 115.5 դրամ։

Կառավարության որոշմամբ՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու նաև ջերմոցային և մի շարք վերամշակող ընկերությունների նկատմամբ․ դրանց համար սակագինը կկազմի 102 դրամ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2017 (125)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
սեպտեմբեր 2016 (276)
օգօոստոս 2016 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS