Ամանորյա այց. մարտական դիրքերն ԱԻՆ ուշադրության կենտրոնում
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամանորյա այց. մարտական դիրքերն ԱԻՆ ուշադրության կենտրոնում


* 30-12-2016, 13:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 850 անգամ


Ամանորյա այց. մարտական դիրքերն ԱԻՆ ուշադրության կենտրոնումՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն այցելել է Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորել է զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրել հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն:

Փրկարար ծառայության տնօրենն այցելել է նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացել մշտադիտարկվող հենակետերը և զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, շնորհավորել է նրանց գալիք Ամանորի կապակցությամբ՝ հանձնելով ամանորյա նվերներով փաթեթներ:

Մուշեղ Ղազարյանը շրջել է մարտական հենակետերի տարածքում, ծանոթացել նրանց տեխնիկական և ինժեներական հագեցվածությանն ու զինծառայողների կենցաղային պայմաններին:

«Ինչպես միշտ հայ զինվորի մարտական ոգին բարձր է ու անկոտրում, և մեր հասարակությունը միշտ պետք է արժանին մատուցի մեր հայրենիքի պաշտպանին և պահի իր ուշադրության կենտրոնում»,-նշել է Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանն ու հավելել, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու սպաները հակառակորդի նախահարձակ գործողություններին միշտ տվել են համարժեք պատասխան` քանիցս ապացուցելով Հայկական բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու և հակահարված հասցնելու հակառակորդին։

Այցի շրջանակներում Փրկարար ծառայության տնօրենը եղավ նաև Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կիլոմետրին բացված ժամանակավոր փրկարարական հենակետում, որը նախատեսված է ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տաք սնունդ և առաջին բուժօգնություն տրամադրելու համար: Մուշեղ Ղազարյանը շրջել է փրկարարական հենակետի տարածքում, անձամբ ստուգել քաղաքացիներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաների առկայությունը, ծանոթացավ հենակետի տեխնիկական հագեցվածությանը և անձնակազմին տվել համապատասխան ցուցումներ:

Հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորայք համայնքում էր, որտեղ փրկարար ծառայության տնօրենը ծանոթացել է հրշեջ-փրկարարական նոր հենակետի շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ: Հրշեջ-փրկարարական հենակետի կառուցապատման հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, և մոտ ապագայում այն կհանձնվի շահագործման:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (292)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS