X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ջուրն Ադլերի ափ է հանել Տու-154-ի զոհերի մնացորդները


* 29-12-2016, 14:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1733 անգամ


Ջուրն Ադլերի ափ է հանել Տու-154-ի զոհերի մնացորդներըTert.am: Դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում կործանված Տու-154 ռազմական օդանավի զոհերի մարմինների մնացորդներն Ադլերի ափ են նետվել, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն:

«Առափնյա հատվածում իրականացված հսկողության ժամանակ հայտնաբերվել են զոհվածների դիակների որոշ հատվածներ»,-ասել է ուժային կառույցները ներկայացնող աղբյուրը:

Նա նաև հավելել է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու քննիչները:

Հայտնի է, որ առ այսօր հայտնաբերվել է զոհերից 19-ի դին, ինչպես նաև՝ մարմնի 239 մաս:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է Տու-154 ռազմական օդանավի կործանումը հետաքննող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ավիաաղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:

Միևնույն ժամանակ, Սոկոլովը կոչ է արել զերծ մնալ ավիաաղետի վերաբերյալ ցանկացած վարկածի տարածումից, քանի դեռ հանձնաժողովը հանդես չի եկել վերջնական հայտարարությամբ: Նա մանրամասնել է, որ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կտրվի միայն օդանավի ինքնագրիչ սարքերի վերծանումից հետո:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:

«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,-մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS