X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան


* 27-12-2016, 15:03 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 378 անգամ


Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն ԱլթունյանPanorama.am: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով մոր և մանկան մահացությունների դեպքերին, մասնավորապես, երկու օր առաջ Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքին՝ նշեց, որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել:

«Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ անցկացնել մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, ատեստավորում, որից հետո նրանց կտրվի աշխատելու երաշխիք»,- ասաց Լևոն Ալթունյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ նախարարությունը գերմաներենից թարգմանել է բժիշկների էթիկայի նորմերը: «Ճիշտ է՝ մեր բժիշկները տալիս են Հիպոկրատի երդում, անցնում են «Բժշկական էթիկա» առարկան, բայց մենք որոշել ենք, որ այդ նորմերը նախարարի հրամանով պետք է բոլորի համար պարտադիր լինի»,- նշեց Լևոն Ալթունյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (287)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS