X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա Մկրտումյանը


* 26-12-2016, 15:23 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 2047 անգամ


Հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա ՄկրտումյանըԱյսօր 68 տարեկան հասակում «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հանկարծամահ է եղել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Եվգենյա (Ժենյա) Մկրտումյանը:

Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են բժշկական կենտրոնի ընդունարանից:

«Նա պոլիկլինիկա էր եկել վատ վիճակում: Մահացել է Պոլիկլինիկայի նստարանին նստած»,- մանրամասնել է զրուցակիցը:

Ե. Մկրտումյանը ծնվել է Երևանում, դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին է, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը: Ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը` ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությամբ: 1972թ. ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա. Պետրոսյանի՝ «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) և այլն:

Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում:

Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» և այլ հեռուստասերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» և այլ ֆիլմերում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (256)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS