X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետպատվերով հիվանդը մահացել է բիոպսիայի ժամանակ, քույրը մեղադրում է բժշկին


* 24-12-2016, 14:16 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1194 անգամ


Պետպատվերով հիվանդը մահացել է բիոպսիայի ժամանակ, քույրը մեղադրում է բժշկինԵրևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում դեկտեմբերի 12-ին գրանցվել է 60 ամյա տղամարդու մահ, նրա մոտ նախնական համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ հայտնաբերված է եղել պերիֆերիկ ուռուցք, նա մահացել է բիոպսիայի ժամանակ։

Tert.am–ի հետ զրուցում մահացածի՝ Խաչիկ Մուրադյանի քույրը՝ Մարիամ Մուրդյանը նշել է, որ եղբոր մահվան մեջ մեղավոր է բժիշկը՝ Վահագն Խաչատրյանը, ով, ըստ նրա, չի ցանկացել առանց լրացուցիչ գումարի պատշաՃ բուժօգնություն տրամադրել։

«Պետպատվերով պետք է բուժում իրականցվեր, մտածել է մաղարիչ չենք անելու և իրեն այդպես է պահել, եղբայրս մեկուկես ամիս առաջ սրտի կաթված էր ստացել։

Ստեփանավանում գոյացություն էին հայտնաբերել, ուղեգրել էին Երեւան։ Եղբայրս իր ոտքով, լավ տրամադրությամբ գնացել էր հասել էր հիվանդանոց, ԷԿԳ են արել, պարզվել է՝ ունի առիթմիա, որոշվել է բիոփսիա անել, որից հետո եկան ասացին դիակը տարեք»,-մանրամասնել է տիկին Մուրադյանը՝ հավելով, որ իրենց ասել են, թե հիվանդի մոտ սրտի կանգ էր գրանցվել։

«Եթե հետազոտեին նոր բիոպսիա անեին էդպես չէր լինի, նույնիսկ ճնշումը չեն չափել, չեն պարզել ալերգիա ունի թե ոչ, կարելի է բիոպսիա անել, թե ոչ, միայն շուկայական համբերությունների մեջ էին, նշում էին, որ պետք է ճիշտ է պետպատվերով է, բայց պետք է 15-20 հազար դրամ վճարենք»,-շեշտել է նա։

Մարիամ Մուրադյանը նաև ընդգծել է, որ դիահերձման համար 55 հազար դրամ են իրենցից պահանջել, որը վճարել է բժիշկը։

«Բաժնի վարիչը ասաց թող բժիշկը վճարի պարտավոր է օգնել, եթե մեղավոր չլիներ, ինչո՞ւ պիտի օգներ, նշեմ, որ որոշել ենք ոստիկանություն չդիմել, ուղղակի ուզում ենք, որ դեպքը արձանագրվի, բոլորը իմանան, թե պետպատվերով հիվանդների նկատմամբ ինչ վերաբերմունք է»,-եզրափակել է մահացածի քույրը։

Tert.am-ը փորձել է կապ հաստատել նաև Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, սակայան հեռախոսահամարներին չէին պատասխանում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2017 (270)
մայիս 2017 (311)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS