X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայտնաբերվել են կեղծ դեղեր ու բալզամ. հարուցվել են քրեական գործեր


* 24-12-2016, 12:44 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 464 անգամ


Հայտնաբերվել են կեղծ դեղեր ու բալզամ. հարուցվել են քրեական գործերԴեղերի պետական վերահսկողության լիազոր կառույցը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, նույն դեղատանը երկու անուն տեղական արտադրության կեղծ դեղ է հայտնաբերել` «Ֆուրացիլին» աչքի կաթիլներ 15 մլ և «Ֆուրացիլին» ականջի կաթիլներ 15 մլ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ նշված դեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես, խախտված է եղել ստերիլության կետը։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am–ին հայտնել են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին մի շարք հանձնարարականներ տվեց դեղերի շուկայի կարգավորման վերաբերյալ` ասելով. «Կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել դեղերի շուկան, իրականացնել իրավական կարգավորումների վերլուծություն և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև միջոցառումների իրականացման ժամանակացույց»:

Երրորդ բացահայտված կեղծ դեղը եղել է «Ոսկե աստղ» բալզամը: Դեղարտադրող վիետնամական ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացրել էր, որ հայկական շուկայում շրջանառվում է իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը: Ահազանգի արդյունքում երեք դեղատանը հայտնաբերվել են կեղծված բալզամները։ Այդ նյութերը նույնպես փոխանցվել են իրավապահ մարմիներին:

«Կեղծ դեղերի վերաբերյալ մտահոգությունը չի կարող չափազանցված լինել: Անկախ դրա դրսևորումից այն պետք է միշտ ոլորտի պատասխանատուների և հասարակության ուշադրության կենտրոնում լինի։ Կեղծ դեղերը վտանգավոր են ոչ միայն ուղղակի վնաս հասցնելու, այլև դեղից սպասվող ազդեցության (բուժման) բացակայության պարագայում հիվանդության զարգացման առումով։ Ուստի, նույնիսկ «անվնաս» կամ չեզոք նյութով կեղծված դեղը նույնպես վտանգավոր է»,-հայտնել է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2017 (221)
ապրիլ 2017 (314)
մարտ 2017 (296)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS