X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրին` Հայաստանի լավագույն մարզական համայնք


* 22-12-2016, 18:19 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 396 անգամ


Գյումրին` Հայաստանի լավագույն մարզական համայնքՄարզական տարին աննախադեպ կարելի է համարել հայկական սպորտի համար: Տևական ընդմիջումից հետո հայ մարզիկները լուրջ հաջողությունների հասան օլիմպիական խաղերում՝ նվաճելով 1 ոսկի և 3 արծաթ: 4 մեդալակրից երկուսը՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, ներկայացնում են Գյումրին: Բացի օլիմպիականներից, անցնող տարում երկրի ու քաղաքի պատիվը միջազգային մրցասպարեզում բարձր են պահել գյումրեցի մոտ 100 մարզիկ: Հաշվի առնելով գյումրեցի մարզիկների ցույց տված բարձր արդյունքները՝ երկրի կառավարությունը որոշել է Գյումրին ճանաչել տարվա լավագույն մարզական համայնք: Հանրապետության երկրորդ քաղաքը նման պատվի է արժանանում երկրորդ անգամ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզադպրոցների տնօրենների հանդիպման ժամանակ վերջիններիս շնորհավորելուց հետո հայտնեց, որ կառավարությունը 1 միլիոն 500 հազար դրամ է տրամադրել՝ առկա մարզումային պայմանները ինչ-որ չափով լուծելու համար: Ըստ անհրաժեշտության քաղաքապետը հատկացված գումարը բաժանեց մարզադպրոցների միջև: Մասնավորապես ստացված գումարով հրաձգության մարզադպրոցը կկարողանա որոշ ժամանակով լուծել փափուշտների հարցը, բռնցքամարտի մարզադպրոցը նոր մատեր ձեռք կբերի: Բացի դրանից, այն մարզադպրոցները, որոնք համակարգիչներ չունեին արդեն կկարողանան իրենց սաների նվաճած մեդալները հաշվել թվայնացված տարբերակով: Քաղաքապետը հույս հայտնեց, որ նման հաջողությունները կլինեն շարունակական և գյումրեցի մարզիկներն ու մարզիչներն իրենց ամենօրյա աշխատանքով ու նվաճած մեդալներով կստիպեն շատերին դեմքով թեքվել դեպի հայրաքաղաքը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2017 (274)
փետրվար 2017 (290)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS