X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սահադաշտ Գյումրիում


* 19-12-2016, 11:52 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: Հաբեթ Հարությունյան | Դիտվել է 2080 անգամ


Սահադաշտ Գյումրիում«ԱՌՏ» երիտասարդական հասարակական կազմակերպության կամավորները այս տարի ևս որոշել են ուրախացնել գյումրեցիներին: Քաղաքի ծայրամասում ստեղծել են սահադաշտ, որն ապահովելու է բնակիչների, մասնավորապես, երիտասարդների ժամանցը: Ձմեռային ժամանցն անցկացնելու համար քիչ վայրեր կան, իսկ սահադաշտը միավորում ու համախմբում է մարդկանց մեկ վայրում: Սահադաշտը գտնվում է Անի թաղամասի թիվ 1 գիշերօթիկ հաստատության բակում: Կազմակերպիչները նշեցին, որ վայրի ընտրությունն ևս պատահական չէ: Սահադաշտից կկարողանան օգտվել հաստատության սաները: Բացի դրանից նախաձեռնությունը բարեգործական է, չմուշկների վարձակալությունից ստացված հասույթը տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: Չմուշկները տրամադրել է «Վորլդ Վիժըն»-ի Գյումրու գրասենյակը: 1 ժամ սահելու համար հարկավոր է վճարել 700 դրամ, կես ժամի համար` 500:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (180)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS