X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«ԱՅԳ»-ի ժյուրին կատարել է իր ընտրությունը


* 17-12-2016, 16:07 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 424 անգամ


«ԱՅԳ»-ի ժյուրին կատարել է իր ընտրությունըԱյսօր կայացել է «ԱՅԳ» ամենամյա մրցանակաբաշխության ժյուրիի անդամների անդրանիկ նիստը: Կայացել է քվեարկություն, որն անցակցվել է փակ և գաղտնի: Ժյուրին ընտրել է 7 անվանակարգից մեկական մասնակից: Յուրաքանչյուր անվանակարգում առաջադրված են 3 և ավելի թեկնածուներ: Հանրային թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության ու հրապարակային գործունեության ոլորտում առաջադրված են համայնքի ղեկավար, քաղաքական գործիչ, պետական կառույց, համայնքային ծառայող, մարզային վարչության ղեկավար, հասարակական կազմակերպություն և ուժային կառույց անվանակարգերը: Հիշեցնենք, որ ժյուրիի կազմում են ընդգրկված «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը, Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը և լրագրող Համլետ Մոսինյանը:Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին «ՑԱՅԳ»-ի Ամանորի շքեղ ու բացառիկ միջոցառման ընթացքում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2017 (204)
հունվար 2017 (289)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
սեպտեմբեր 2016 (276)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS