X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է


* 16-12-2016, 14:35 | Բաժին: Գլխավոր, Գյուղատնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 341 անգամ


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում էՀամաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով: Մասնավորապես դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:

Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին առաջիկա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգոնություն, և միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մշակաբույսերը, տնկանյութը, պտուղն ու բանջարեղենը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով:

Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները, իսկ մեղվափեթակները տեղափոխել ձմեռանոցներ կամ ծածկել ծղոտով կամ ջերմամեկուսիչ պարագաներով:



ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2017 (125)
դեկտեմբեր 2016 (344)
նոյեմբեր 2016 (292)
հոկտեմբեր 2016 (318)
սեպտեմբեր 2016 (276)
օգօոստոս 2016 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS