X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել


* 2-12-2016, 12:21 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 798 անգամ


Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվելԻրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել:

Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:

Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:

Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:

Հիշեցնենք, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

• հագնվե´ք եղանակին համապատասխան,

• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

• հետևե´ք անձնական հիգիենային:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (244)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS