X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն. վարչապետ


* 1-12-2016, 11:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 529 անգամ


Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն. վարչապետՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ստեղծելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը լինելու է Կառավարությանը կից և գործելու է հանրային մասնավոր գործընկերության ձևաչափով:

ՀՀ վարչապետն ասել է, որ կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների, հայեցակարգերի և փաթեթների մշակումը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Նա տեղեկացրել է, որ այդ հարթակն արդեն մի քանի անգամ օգտագործել են, եղել են բազմաթիվ քննարկումներ և կենտրոնը կհիմնադրվի և կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ միաժամանակ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակել, այնուհետև Կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներում ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր:

«Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում նոր ռեսուրսներին կամ այլ պատճառներ»,-ասել է նա:

Կարեն Կարապետյանը ելնելով դրանից՝ հանձնարարել է բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար:

«Երկրորդ՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք: Երրորդ՝ այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք համապատասխան հիմնավորումներով: Մենք անհրաժեշտություն ունենք ամփոփելու այն բազան, ինչ մենք ունենք»-ասել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (363)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS