X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գազի սակագինը չի բարձրանա. «Գազպրոմ Արմենիա»


* 30-11-2016, 17:38 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 759 անգամ


Գազի սակագինը չի բարձրանա. «Գազպրոմ Արմենիա»Tert.am: «Գազպրոմ Արմենիա»–ն պարզաբանել է մամուլում այսօր շրջանառվող տեղեկությունը, ըստ որի, «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագրից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա, քանի որ 2018թ. համար նախատեսվում է 18 միլիարդ դրամի ներդրում անել (2017-ին նախատեսված է 13.6 միլիարդ դրամի ), ինչը պետք է ներառվի սակագնի մեջ։ Ընկերության պարզաբանման մեջ ասվում է, որ Գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնով` հաշվի են առնվել բոլոր ներդրումները։

Ստորև ներկայացնում ենք «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայության տրամադրած պարզաբանումը։

««2018-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ արդեն իջեցված սակագնի հայտով` հաշվի են առնվալ նաև այդ բոլոր ներդրումները: Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռևս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել: Ներդրումային ծրագրի նպատակն է՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: Բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին, ընդ որում ընկերությունը հաշվի է առել նաև Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (299)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS