2018թ. գազի սակագնի լուրջ փոփոխություն չի լինի. Վիգեն Հակոբյան
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

2018թ. գազի սակագնի լուրջ փոփոխություն չի լինի. Վիգեն Հակոբյան


* 30-11-2016, 11:18 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 699 անգամ


2018թ. գազի սակագնի լուրջ փոփոխություն չի լինի. Վիգեն ՀակոբյանTert.am: ՀՀ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը։

2018-ի համար նախատեսվել է մեծ ներդրում՝ մոտ 18 միլիարդ դրամ, որը պետք է ներառվի սակագնի մեջ, ինչը կարող է 2018 թ-ին հանգեցնել գազի սակագնի բարձրացմանը. ստացվում է, որ սպառողները 2017թ. հունվարի 1-ից իջեցված սակագնից օգտվելու են կարճ ժամանակահատված։

Tert.am-ի հետ զրուցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծել է, որ ակնհայտ է, որ գազի սակագինը այժմ իջեցվել է առաջին հերթին քաղաքական պատճառներով։

«Ընդ որում՝ նաև աշխարհաքաղաքական պատճառներով. ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը ավելի զգուշավոր է, քանի որ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում ակնհայտ աճեցին այդ ժամանակահատվածում, զինամթերքի թեմային զուգընթաց շոշափվում էր նաև գազի սակագնի հարցը։ ՌԴ-ի զգուշավոր քաղաքականությունը երևաց նաև մեր Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ, երբ ցուցադրվեց այդպիսի զինտեխնիկա»,-մանրամասնել է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ գազի սակագնի իջեցումն ունի ներքին քաղաքական պատճառներ, այն միանշանակ նաև «փիար» քայլ է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Իշխանությունը փորձում է մաքրել թույլ կողմերը, ցեմենտել. հասարակությունը լավ գիտի, որ փիար քայլ է, բայց խայծը միտումնավոր կուլ է տալիս, քանի որ իրեն ձեռնտու է»,-մանրամասնել է քաղտեխնոլոգը։

Նա նաև ընդգծել է, որ չի կարծում, որ 2018 թ. գազի սակագնի լուրջ փոփոխություն կլինի, քանի որ ՌԴ կառաջնորդվի ոչ միայն մանր տնտեսական, այլ աշխարհաքաղաքական դրդապատճառներով, և նրան հակառուսական տրամադրությունները ձեռնտու չեն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (292)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS