Ովքեր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ովքեր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից


* 29-11-2016, 15:09 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1066 անգամ


Ովքեր կարող են  օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքիցՆախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`

1. մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:

Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց­ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա­յին համամասնություններին համապատասխան:

2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև

- 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
- 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
- 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Լուսանկարը՝ Aquatrade-nsk.ru

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (292)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS