Aysor.am: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ավիաչվերթը չեղյալ է հայտարարվել: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է երևանյան օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում: Օդանավը պետք է վայրէջք կատարեր «Զվարթնոցում» 12:15-ին:
«Շերեմետյեվո» օդանավակայանից չվերթը, որը պետք է վայրէջք կատարի Երևանում 13:37-ին, ուշանում է: Ուշանում է նաև Նովոսիբիրսկից ավիաչվերթը: Ըստ չվացուցակի, օդանավը պետք է վայրէջք կատարի երևանում 13:47 :
Համապատասխանաբար, նույն ուղղություններով Երևանից ավիաչվերթները չեղյալ են հայտարարվել կամ կիրականացվեն ուշացումով:
Պատճառը՝ Ռուսաստանում վատ եղանակային պայմաններն են:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ