X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահացել է Ֆիդել Կաստրոն


* 26-11-2016, 13:09 | Բաժին: Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 758 անգամ


Մահացել է Ֆիդել ԿաստրոնLurer.com: 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս մասին հաղորդել են Կուբայի հեռուստատեսությունները։ Կուբայի ներկայիս առաջնորդ, Կաստրոյի եղբայր՝ Ռաուլ Կաստրոյին ևս հանդես է եկել այդ մասին հայտարարությամբ։

Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։ Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի։ Ռաուլ Կաստրոն հայտնել է նաև, որ առաջիկայում հայտնի կլինեն նաև վերջին հրաժեշտի կազմակերպման մանրամասները։

Ներկայացնում ենք մի քանի մեջբերում՝ Կաստրոյի մտքերից

Իմ անունն է Ֆիդել Կաստրո և ես եկել եմ ազատագրելու Կուբան:

Այն, ինչ ես ասում եմ, շատերին խորթ է, սակայն ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և անում եմ դա հարգելով ուրիշներին:

Ես աղքատ չեմ ծնվել, իմ հայրը հազարավոր հեկտարներով հող է ունեցել, սակայն հիմա պատիվ ունեմ նշելու, որ դոլար անգամ չունեմ:

Ես սկսել եմ հեղափոխությունն ունենալով ընդամենը 82 հետևորդ: Եթե ես ստիպված լինեի կրկնել այն, ապա հիմա ինձ կբավականցներ 10-20 հետևորդը: 10 մարդ և բացարձակ հավատ, կարևորը հավատն է, այլ ոչ թե հետևորդների քանակը, ինչպես նաև' պետք է հստակ ծրագիր ունենալ:

Հաղթանակը համառությունն է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS