X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զինվորին մահվան են հասցրել հրամանատարի տեղակալն ու հրետանու պետը


* 25-11-2016, 17:51 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 991 անգամ


Զինվորին մահվան են հասցրել հրամանատարի տեղակալն ու հրետանու պետըԵրեկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում 2002թ-ին մահացած զինծառայող Սուրեն Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստով վճիռ, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում։ Tert.am-ի հետ զրուցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի այս վճիռը շատ կարևոր է հետագայում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերի, սպանությունների գործերի քննության առումով։

«ՄԻԵԴԸ-ը շուրջ 10 տարի գործը քննել է և փաստել, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն կատարել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասով,ավելին՝ ՄԻԵԴ-ը մատնանշել է զինվորի նկատմամբ խոշտանգումներ իրականացնողներին, այսինքն՝ մեղավորներին, վճիռը նախադեպային է»,-մանրամասնել է նա։

Ժաննա Ալեքսանյանն ընդգծել է, որ մահացած զինծառայողի հոր՝ Հրաչյա Մուրադյանի հետ զրուցել է։ Վերջինս պատմել է, որ ՄԻԵԴ-ում իրենց հաջողվել է անհերքելի ապացույցներ ձեռք բերել և ներկայացնել, որ քրեական գործն ամբողջովին կեղծված է։

«Զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, ընդ որում՝ երկու անգամ: Առաջին անգամ վնասել են նրա փայծաղը, իսկ 10 օր հետո՝ երկրորդ անգամ նրան ծեծի ենթարկելիս հարվածել են նույն տեղին, և զինվորը մահացել է առաջացած ներքին սուր արյունահոսության հետևանքով: Զորամասից նրան հիվանդանոց են տեղափոխել՝ որպես ինֆեկցիոն հիվանդի, հայրը ներպետական բոլոր ատյանները սպառել է, չի կարողացել արդարադատությունը վերականգնել։ Քրեական գործն ամբողջությամբ կեղծված էր, շուրջ 10 զինծառայող նույն ցուցմունքն էր տվել, ինչը շատ կասկածելի էր: Դրանք հորինված, իրականության հետ կապ չունեցող ցուցմունքներ էին»,-մանրամասնել է Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ի վճռում կոնկրետ բռնություն իրականացնողների անուններ են նշված։ Մասնավորապես, զինծառայողի հայրը պատմել է, որ խոսքը վերաբերում է նաև զորամասի հրամանատարի տեղակալին ու հրետանու պետին, որոնց անգամ ներպետական ատյաններում մեղադրանք չի առաջադրվել: Զինվորի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառը 100 դոլարն է եղել` արձակուրդ ուղարկելու համար։

Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է, որ ներպետական ատյաններում բազմաթիվ կոծկված զինվորական գործեր կան, և մահվան դեպքերով բազմաթիվ գործեր են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այս գործով վճիռն ընդամենը սկիզբն է:

«Բանակի ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բռնի մթնոլորտի վերացման համար»,-եզրափակել է իրավապաշտպանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS