X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ապրիլյան պատերազմում զոհված Գեղամ Մկրտչյանն աղջիկ է ունեցել


* 25-11-2016, 14:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 685 անգամ


Ապրիլյան պատերազմում զոհված Գեղամ Մկրտչյանն աղջիկ է ունեցելԱյսօր առավոտյան Ստեփանակերտի «Մոր և մանկան» հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված 30-ամյա Գեղամ Մկրտչյանի առաջնեկը:

Ծնունդն ընդունած բժիշկ Իրինա Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ առողջ աղջիկ է ծնվել ու Գեղամի կնոջ՝ Անուշի ծննդաբերությունը նորմալ է ընթացել: «Ուրախությունից և՛ հուզված էր, և՛ տխուր, որ ամուսինը չի տեսնում իրենց երեխային»,-ասել է բժշկուհին:

Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշը ևս ծառայում է պաշտպանության բանակում: Անուշի հարազատները Tert.am-ի հետ զրույցում ասել են, որ Գեղամի ծնողներն արդեն տեսել են իրենց երկար սպասված թոռնուհուն: Թե ինչ կդրվի Գեղամի աղջկա անունը, դեռ որոշված չէ:

Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանը Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից էր: 30-ամյա պայմանագրային զինծառայողը զոհվել է՝ այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու:

Գեղամը զոհվել է Թալիշի պաշտպանական դիրքերում, ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը: Նա հետմահու արժանացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված «Արիության մեդալի»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (321)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS