X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է


* 25-11-2016, 12:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 744 անգամ


Այսօր ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էԱյսօր ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է՝ նա կդառնար 59 տարեկան:

Մոնթեն ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում: Մոնթե Մելքոնյանը Երևան է գալիս 1991 թ.-ին: Յոթ ամիս աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում: Ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ: Այդ տարիներին իրավիճակն Արցախում գնալով ավելի լարված էր դառնում ու այս դեպքում ոչ գիտական գործունեությունը, ոչ էլ ամուսնությունը չէին կարող խանգարել Մոնթեին մեկնել ռազմաճակատ:

1992 թ.-ից նա դառնում է Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանության հրամանատար: Մարտունեցիներն ու մարտական ընկերները Մոնթեի մասին խոսելիս միշտ նշում են` բացի հիանալի հրամանատար ու ռազմիկ լինելուց, նա նաև շատ հոգատար էր իր զինվորի հանդեպ: Ամենավառ, տաղանդավոր ու փորձառու հրամանատարներից էր:

ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի և խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառնալով «Ոսկե արծիվ» պարգևի ասպետ:

Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (423)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS