X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում սպանված տղամարդու մոտ 3 փամփուշտի հետք են գտել. նախնական տվյալներով՝ նա ՀՀ քաղաքացի է


* 24-11-2016, 11:54 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1416 անգամ


Մոսկվայում սպանված տղամարդու մոտ 3 փամփուշտի հետք են գտել. նախնական տվյալներով՝ նա ՀՀ քաղաքացի էTert.am: Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանված տղամարդու մարմնի կողքին գտնվող մեքենայում երեք փամփուշտի հետք է հայտնաբերվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Մահացածի մարմնի մոտ կանգնած է եղել մեքենա, որտեղ, նախնական տվյալներով, գտել են փամփուշտի երեք հետք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, նախնական տվյալներով, մահացածը Հայաստանի քաղաքացի է:

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ Լիտովսկի բուլվարի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա՝ զենք, որից ենթադրաբար սպանել են տղամարդուն:

Նշվում է, որ մահացածի ինքնությունը պարզվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (279)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS