X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գործող ցիկլոնն այսօր կլքի Հայաստանը, բայց մի քանի օրից կներթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ


* 17-11-2016, 17:24 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1452 անգամ


Գործող ցիկլոնն այսօր կլքի Հայաստանը, բայց մի քանի օրից կներթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներԱյսօր հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս կգա մեր երկրի սահմաններից, և տեղումներն ամենուրեք կդադարեն: Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 20-ին, 21-ին, 22-ին թույլ ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մյուս մարզերում կնկատվի փոփոխական ամպամածություն:

Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 21-23-ը մեր երկիր Արևմտյան Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով։ Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում՝ -10…-14, Տավուշում՝ -5…-10, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում՝ -4…-6, Սյունիքում և Արցախում՝ -4…-8 :

Ինչ վերաբերում է հարցին, թե ունի՞ ձմռան վերաբերյալ կանխատեսումներ, Գագիկ Սուրենյանը նշել է, որ նման հաշվարկները և ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, կավարտվեն ամսվա վերջին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (355)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS