
Ավարտին է մոտենում բնակարանների գնման վկայագրերի պիտանելիության ժամկետը: Վկայագրերը գյումրեցի 109 ընտանիքի հանձնվել էին հունիսին: Ըստ սահմանված կարգի անօթևանները պետք է 6 ամսվա ընթացքում հասցնեին լուծել բնակարանի խնդիրը: Բնակարան գտնել չեն հասցրել միայն երկուսը: Մեկ քառակուսի մետրի համար կառավարությունը սահմանել է 109.300 դրամ: Անօթևանների բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունն այս տարի Շիրակի մարզպետարանին 616 միլիոն դրամ է հատկացրել: