
«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան է, բայց նա արդեն ստեղծել է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,-գրում Է Fortune-ը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: