«Հուսո փարոս» մանկապատանեկան թատերական խմբակը հինգ տարեկան է: Հոբելյանական տարվա առթիվ այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր դահլիճում ստուդիայի սաները հանդես են եկել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն և Մարգարիտը» բեմականացմամբ: Սյուժեի հիմքում արտագաղթի թեման է: Պիեսի հիման վրա սցենարը գրել է թատերական խմբակի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը: Թատերախումբն ունի 40-ից ավելի սան: «Հուսո փարոսը» հանրապետության տարբեր մարզերում է հանդես եկել մի շարք ներկայացումներով, սակայն մինչ օրս չունի սեփական դահլիճ:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ