Վերաքննիչ դատարանում այսօր Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվել է: Պերմյակովը դիմում է ներկայացրել, որում գրված է եղել, որ ինքը չի ցանկանում մասնակցել նիստին և ետ է վերցրել պաշտպան Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած բողոքը: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի շահերի պաշտպանը բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Բողոքում նշելով` բեկանել և փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.08.16 թվականի դատավճիռը: Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով` այն է սահմանն անօրինական հատելու փորձը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նշանակել համաչափ պատիժ: Պաշտպան Էդուարդ Աղաջանյանի կարծիքով ստացվում է, որ իր և պաշտպանյալի միջև հակասություններ կան: Պաշտպանը կքննարկի և որոշում կկայացնի, թե արդյո՞ք շարունակելու է դատարանում Պերմյակովի շահերը ներկայացնել: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 18-ին, ժամը 12-ին:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ