X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում հրդեհի վայրում խոչընդոտել են նկարահանող խմբի աշխատանքը


* 31-10-2016, 17:47 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 2183 անգամ


Գյումրիում հրդեհի վայրում խոչընդոտել են նկարահանող խմբի աշխատանքըՀրդեհ Գյումրիում: Հոկտեմբերի 31-ին` ժամը 14.03-ին Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 274 հասցեում տուն է այրվում, անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը: Ժամը` 14:04-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, իսկ ավելի ուշ հրդեհի տարածման վտանգից խուսափելու համար կանչվել է նաև ջրատար մեքենա: Ժամը 14:15-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ` Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ այրվում է Շահումյան 274 հասցեում տեղակայված 70 քառակուսի մետր տարածք ընդգրկող Մերուժան Հարությունյանին պատկանող տան տանիքը, որի 60 քառակուսի մետրն ամբողջությամբ այրվել է: Տների խիտ բնակեցված լինելու պատճառով այրվել է նաև Շահումյան 276 հասցեում գտնվող Տեպանյան Մովսեսի տան 12 քառակուսի մետր տարածքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել 16:35 -ին: Նշենք նաև, որ հրդեհի ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև մեր գործընկերները, սակայն որոշ անձինք, տեղում խոչընդոտել են նկարահանող խմբի մասնագիտական աշխատանքը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS