X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նշվել է ԱՎ. Իսահակյանի 141 ամյակը


* 31-10-2016, 14:45 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: Հեղինե Մանուկյան | Դիտվել է 1006 անգամ


Նշվել է ԱՎ. Իսահակյանի 141 ամյակըՆշվել է ԱՎ. Իսահակյանի ծննդյան 141 ամյակը: Անսահման հայրենասիրություն, նվիրվածություն, սեր. վարպետի յուրքանչյուր ստեղծագոծրություն հագեցած է վեհ գաղափարներով: Ունենալով փշոտ ու դժվարին ճանապարհ, երբեք չդավաճանեց, երբեք չուրացավ: Իսահակյանի 141 ամյակի միջոցառումների շարքը սկսվել է Թատերական հրապարակում տեղադրված կիսանդրու դիմաց: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը»։ «Դարդս լացեք», «Սև ու մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» բանաստեղծության մեջ: «Մասըսա Մանուկը» վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը:

1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Վարպետը թողած արժեքավոր ժառանգություն ապագա սերունդների համար իսկական պարգև է:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS