X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայտնի է Նոր Մոսկվայում սպանված հայերի ինքնությունը


* 24-10-2016, 11:52 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1968 անգամ


Հայտնի է Նոր Մոսկվայում սպանված հայերի ինքնությունըՆոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մոսկվայի ոստիկանությունից:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ հետևյալ գրառումն է կատարել.

«Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով, ինչի մասին հայտնել էր է РИА Новости-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին:

ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:

Տեղեկացանք նաև, որ սպանված Էդուարդն ու Արմենը երևանցիներ են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (396)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS