X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ ՊՆ հրետանային ստորաբաժանումները ճամբարային հավաքներ են անցկացրել


* 21-10-2016, 18:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 864 անգամ


ՀՀ ՊՆ հրետանային ստորաբաժանումները ճամբարային հավաքներ են անցկացրելԶինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ:

Զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացված մեկամսյա ճամբարային հավաքների նպատակն էր անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը:

Հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսների, ինչպես նաև գիշերային վարժանքների միջոցով բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:



Հայաստանի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
 


փետրվար 2020 (402)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS