X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Երևան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից


* 15-10-2016, 13:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 836 անգամ


Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Երևան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցիցՄոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 11-ը, որոնք երեկ երեկոյան ինքնաթիռով տեղափոխվել էին Երևան, իսկ ավելի ուշ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, արդեն դուրս են գրվել. այս մասին Tert.am-ին ասել է ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

«Վերջին հիվանդին այսօր առավոտյան ենք դուրս գրել՝ ժամը 12:00-ին, մյուսներին երեկ երեկոյան մի քանի ժամ բուժզննումից հետո, դուրս ենք գրել»,-ասել է փոխտնօրենը:

Ըստ նրա, բոլոր տուժածներն էլ գնացել են իրենց մարզեր և այնտեղ կշարունակեն ամբուլատոր հսկողության ներքո բուժում ստանալ:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ևս իր Facbook-ի էջում տեղեկացրել է, որ բոլոր տուժածները դուրս են գրվել: Նա մասնավորապես գրել է. «Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժօգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։

Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11–­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես սովորաբար նման դեպքերում՝ այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ կազմ ու պատրաստ էին։ Ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։

Թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։

Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։

Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։

Նշենք, որ Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ չորս ՀՀ քաղաքացի. տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS