X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ-ում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներն արդեն հայրենիքում են


* 15-10-2016, 11:45 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 987 անգամ


ՌԴ-ում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներն արդեն հայրենիքում ենՀոկտեմբերի 14-ին, ժամը 19:01-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ ԱԻ նախարարության «ԱՆ-148» օդանավը, որը Հայաստան տեղափոխեց Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով վիրավորված 27 քաղաքացիների, ինչպես նաև վթարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

Օդանավակայանում տուժածներին դիմավորելու էին եկել ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել էին ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր, և ժամանող ՀՀ քաղաքացիներին տեղում ցուցաբերվում էր համապատասխան օգնություն:

Վնասվածքներ ունեցող քաղաքացիները շտապօգնության մեքենաներով տեղափոխվեցին բժշկական հաստատություններ:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 11 քաղաքացի, որոնցից 10-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ քաղաքացի Գ. Վ. Ա-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS