X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվա-Երևան ճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ


* 14-10-2016, 11:03 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1932 անգամ


Մոսկվա-Երևան ճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա․Ղազարյանի և ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ:

Պարզվել է, որ պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում բուժօգնություն ստացող տուժած քաղաքացիների նոր ցուցակը՝

Մոսկվա-Երևան ճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ


ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:

Մոսկվա-Երևան ճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և վիրավորներ

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS